May 2

Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ կարող ես ներկայացնել գրավոր շարադրանքի կամ բանավոր խոսքի միջոցով։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր։
https://quizizz.com/admin/quiz/663366cf79cc06ac4017bdbd?at=66347c03051ed2fe4bd9a609

April 30

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կո□քին, կողքին
    վար□,վարձ
    տար□րինակ, տարօրինակ
    ան□ամ, անգամ
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    ուղիղ իմաստ-փուշ
    փոխաբերական-թշնամի, անանգիստ
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
     մատը-պարզ
    գրիչը-պարզ
    լքել-պարզ
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
    Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց
  • բ/պետք է վճարեք
  • գ/ասաց
  • դ/երազում էր
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար ․․․․․ :
բ/Խաչն իմն է, ․․․․․ ես գիտեմ:
գ/Փողոցում ․․․․․․․ փողոցում էլ կկորցնես:
դ/․․․․․․ գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
                                     
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

April 30

Մաթեմատիկական հնարքներ

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ 3003

Հնարք 2-րդ

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։ 100

Հնարք 3-րդ

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

3510

Հնարք 4-րդ

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

April 29

Մայրենի 29.04.2024

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև- Արևը շողշողւն է

փայլուն աստղ-Աստղը Փայլուն է

խորհրդավոր լուսին-Լուսինը Խորհրդավոր է

մաքուր օդ-Օդը Մաքուր է

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Քոթոթները խաղում էին խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Անձրևը տեղացել էր ծաղկած ծառերի վրա։

Անձրևը տեղացել էր ծառերի վրա։

Անձրևը տեղացել էր։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Շողերը խաղում էին ամպի քուլաների հետ։
Շողերը խաղում էին քուլաների հետ։
Շողերը խաղում էին։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Արամը տուն շտապեց, որովհետև ուզում էր վերցնել գնդակը։

————————————————

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Սկսեց անձրև տեղալ, և այդ պատճառով բոլորը բացեցին անձրևանոցները։


————————————————

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի, և հենց այդ պահին ներս մտավ թաթը վիրավոր արջը։


————————————————

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում այն պատճառով, որ Նրա տիկնիկի շորը պատռվել էր։


————————————————

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։
Դասերը ավարտվեցին։

Բոլորը վազեցին տուն

Դասերը ավարտվեցին, և բոլորը վազեցին տուն

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է իսկ հուլիսը ամռան ամիս է։

Տղան շատ ուրախացավ երբ նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Բացվեց գարնան առավոտը և այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել և Նա հաղթեց մրցույթում։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, որ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, քանի որ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

April 25

1. 154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
1083, 1170, 5565,

 2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 30393, 8721, 1062, 9009

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 120, 200000, 28904, 58912

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000, 3565, 3560, 45800, 45805, 4853200

5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2308, 125638, 15674

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 100000, 15160, 1564000

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5010,

 2250,

 1080,

 2106

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7200,

1503,

43218,

3150

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7424,

5560։

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4505,

5615։

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։ 4, 8, 0
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։ 1, 4, 7
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*118 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։ 4
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի: 5, 0

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։ 2 4 6 8 0

April 25

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-Գովել

բարկանալ-Զայրանալ

հիմնադրել-հիմք դնել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։ հասարակ-Հատուկ, հիմար-գիտուն, մեծ-փոքր, հանգիստ-Անհանգիստ, Վերջին-Առաջին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
    Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու: Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
    Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը: Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
    Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

    Մի Մարդ կով արածացնելիս մի քանի րոպեով այն կողմն գնաց, այդ ժամ կովերը Գնացին տան հետևը և սկսեցին արածել այնտեղ հետո այդ մարդը դուրս եկավ և սկսեց տան դեմ ման գալ իր կովերին, բայց ադպես էլ չգտավ հետո նա սկսեց կանչել նրանց, Կովե՜ր Կովե՜ր, և այդ պահին նա հեռվից լսեց Կովե՞ր, Մարդը պատասհանեց, հա՞ կովերս այնտեղ էն, Այնտե՜ղ, բա գայլերն չե՞ն կերել, Կերել, Վա՜յ էս ինչի մեջ եմ ընկել բա ո՞նց ենք Տղաիս հետ ապրելու։ Այդ պահին նրա տղեն դուրս եկավ և հարցրեց հորը թե ինչ է պատահել, Հայրը ամենը պատմեց և տղան ծիծաղեց, թե կովերտ Տան ետեվն էին Հայրը ուրախացավ և սկսեց նորից կովերին արածեցնել։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
    Ապրում է Դատարկ սենյկներում շատ է սիրում մարդկանց հետեվից կրկնել իրենց բառերը իսկ սնվում է ձայնով։
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։
April 22

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը: Արյունարբու-արյուն խմող։
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա: Շինել-սարքել, շյուղ-ճյուղ, այժմ-հիմա, սնուցել-կերակրել, հափշտակել-խփել, կրկին-նորից։
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ <<Խեղճ ծիծեռնակը>>։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: Այս բանաստեղծության հերոսն էր ծիծեռնակը։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին: Ծիծեռնակը լացակումած և խեղճ էր։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը հիշող էր։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
April 22

Մաթեմատիկա 22.04.2024

 

1. 154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565, 200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 1083, 1170, 5565:

 2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 30393, 8721, 1062, 9009:

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 120, 200000, 1024, 28904, 58912:

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000, 3565, 3560, 45800, 45805, 4853200:

5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2308, 125638, 15674:

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 100000, 15160, 1564000:

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5112,

 2553,

 1083,

 2226

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7101,

1663,

42228,

3454

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7420,

540

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4500,

5015։

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։ 4, 0, 8:
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։ 1, 4, 7:
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*118 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։ 4:
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի: 5, 0:

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։ 2, 4, 6, 8, 0: