April 22

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը: Արյունարբու-արյուն խմող։
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա: Շինել-սարքել, շյուղ-ճյուղ, այժմ-հիմա, սնուցել-կերակրել, հափշտակել-խփել, կրկին-նորից։
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ <<Խեղճ ծիծեռնակը>>։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: Այս բանաստեղծության հերոսն էր ծիծեռնակը։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին: Ծիծեռնակը լացակումած և խեղճ էր։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը հիշող էր։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:


Posted April 22, 2024 by alexandervasyukov in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*