Մաթեմատիկա 25.04.2025

 Նախորդ թեմաների կրկնություն

  1. Վերլուծեք պարզ արտադրիչների հետևյալ թվերը. 26, 38, 16, 90, 102, 65
  1. Ընդգծեք պարզ թվերը. 1, 3, 8, 9, 13, 19, 21, 23, 24, 27, 35, 37, 40

    1, 3, 13, 19, 23, 37
  2. Գտեք. ա) 24 և 30, բ) 14 և 21, գ) 15 և 20 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը և ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

    ա) 24 և 30
    ամենափոքր ընդհանուր բազմապատիկ-120
    ամենամեծ ընդհանուր բաժանարար-6

    բ) 14 և 21
    ամենափոքր ընդհանուր բազմապատիկ-42
    ամենամեծ ընդհանուր բաժանարար-7

    գ) 15 և 20
    ամենափոքր ընդհանուր բազմապատիկ-60
    ամենամեծ ընդհանուր բաժանարար-5
  3. Թվերը դասավորե՛ք աճման կարգով՝ 11/21, 5 /21, 7 /21, 5 /21, 0, 5/2:
    0, 5/21, 5/21, 7/21, 11/21, 5/2
  4. Քանի՞ գրամ է 1 կիլոգրամի 7 /10 բաժինը,
    700 գրամ
  5. Քանի՞ վայրկյան է րոպեի մեկ հինգերորդ մասը,
    12 վ
  6. Արտահայտե՛ք մետրով.
    ա) 9 սմ=9/100 մ
    բ) 60 սմ=60/100 մ
  7. 24 հոգանոց դասարանի աշակերտների 5/6 մասը եկել է դասի։ Քանի՞ աշակերտ է եկել դասի, և քանի՞սն են բացակա։

    Ներկա-20
    Բացակա-4

Մաթեմատիկա 23.04.2025

Ապրիլի 23

6.3 Կոտորակի պատկերումը կոորդինատային
ճառագայթի վրա

  1. Կոորդինատային ճառագայթի վրա ո՞ր թիվն է գտնվում ավելի աջ.
    ա) 1/3, թե՞ 2/3
    2/3

    բ) 5/ 12, թե՞ 7 /12
    7/12

    գ) 4/7, թե՞ 1,
    1

    դ) 3/5, թե՞ 6/6
    6/6
  2. Ի՞նչ կոորդինատներ ունեն A, B, C, D, E կետերը.

ա) A= 3/5, B=7/5, D=15/5=3, E=17/5
բ) A= 3/5, B=7/5, C=11/5, D=14/5, E=18/5

  1. Թվերը դասավորե՛ք աճման կարգով՝ 11/17, 5 /17, 7 /17, 3 /17, 0, 3/2:
    0, 3/17, 5/17, 7/17, 11/17, 3/2
  2. Կոորդինատային ճառագայթի վրա պատկերե՛ք տրված կոտորակները։
    Որպես միավոր հատված ընդունե՛ք 12 վանդակ երկարությամբ հատվածը.
    ա) 1 /12, 3/ 12, 5/ 12, 7/ 12, 9 /12, 11/12,
    բ) 2/ 12, 6 /12, 10/12, 14/12, 18/12

Մաթեմատիկա 22.04.2025

6.2 Թվի մաս հաշվելը

  1. Գծե՛ք 3 սմ երկարությամբ հատված և նշե՛ք 1/3 մասը։ Որքա՞ն է նշված հատվածի
    երկարությունը։

Պատ․՝ 1 սմ

  1. Գծե՛ք 4 սմ երկարությամբ հատված և գունավոր մատիտով նշե՛ք 3/4 մասը։

Պատ․՝ 3 սմ

  1. Տետրում գծե՛ք քառակուսի, որի կողմը 4 վանդակ է։ Բաժանե՛ք քառակուսին
    4 հավասար մասի։ Ներկե՛ք մասերից մեկը։ Ո ՞ր կոտորակով կարտահայտեք
    քառակուսու չներկված մասը։
    3/4
  1. Քանի՞ վայրկյան է.
    ա) րոպեի մեկ երրորդ մասը- 20 վ
    բ) րոպեի մեկ չորրորդ մասը-15 վ
    գ) ժամի մեկ վեցերորդ մասը-600 վ
    դ) ժամի մեկ տասներկուերորդ մասը-300 վ

  2. Քանի՞ գրամ է.
    ա) 1 կիլոգրամի 1 /10 բաժինը-100 գր
    բ) 1 կիլոգրամի 1 /100 բաժնը-10 գր
    գ) 1 կիլոգրամի 2/5 մասը-400 գր
    դ) 3 կիլոգրամի 3/6 մասը-1500 գր
  3. Տետրում գծե՛ք 4 սմ և 3 սմ կողմերով ուղղանկյուն։ Ներկե՛ք ուղղանկյան 1/6 մասը։
    Տետրի քանի՞ վանդակ ներկեցիք։ Ուղղանկյան ո՞ր մասը ներկած չէ։
    Ներկվեց 8 վանդակ
    Ներկված չէ 5/6 մասը
  1. 24​-հոգանոց դասարանի աշակերտների 11/12 մասը եկել է դասի։ Քանի՞ աշակերտ է եկել դասի, և քանի՞սն են բացակա։
    Ներկա՝ 22
    Բացակա՝ 2
  2. Արտահայտե՛ք մետրով.
    ա) 1 սմ=1/100 մ
    բ) 6 սմ=6/100 մ
    գ) 1 դմ=1/10 մ
    ե) 7 մմ=7/1000 մ
    զ) 140 սմ= 140/100 մ

Մաթեմատիկա 23.04

  1. Կոորդինատային ճառագայթի վրա ո՞ր թիվն է գտնվում ավելի աջ.
    ա) 1/3, թե՞ 2/3,
    բ) 5/ 12, թե՞ 7 /12,
    գ) 4/7, թե՞ 1,
    դ) 3/5, թե՞ 6/6:
  2. Ի՞նչ կոորդինատներ ունեն A, B, C, D, E կետերը.
  1. Թվերը դասավորե՛ք աճման կարգով՝ 11/17, 5 /17, 7 /17, 3 /17, 0, 3/2:
  2. Կոորդինատային ճառագայթի վրա պատկերե՛ք տրված կոտորակները։
    Որպես միավոր հատված ընդունե՛ք 12 վանդակ երկարությամբ հատվածը.
    ա) 1 /12, 3/ 12, 5/ 12, 7/ 12, 9 /12, 11/12,
    բ) 2/ 12, 6 /12, 10/12, 14/12, 18/12

Ծախկազարդ-ծախկազարդ տոնի մասին

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[1]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Журавлик. Часть 1.

Весну с нетерпением ждут не только люди, но и звери и птицы. Она приносит с собой солнечный свет и тепло. Но не всем птицам удаётся дожить до весны. Многие из них погибают во время далёких перелётов в тёплые страны. А бывают и такие, у которых на эти перелёты просто не хватает сил. Им приходится зимовать на родине. И помочь им может только человек.

Журавлик. Часть 1.

Однажды налетела на журавлиное болото буря. Самого маленького, самого лёгкого птенца ветер выхватил из гнезда и бросил в камыши. Папа-журавль еле отыскал своего сына. С той поры Журавлик рос хуже других: меньше ел, меньше пил, меньше бегал, и перья у него выросли позже, чем у его братьев. Наступила осень. Поднялись журавли над болотом. Позади всех летел Журавлик. Он махал крыльями изо всех сил, он вытягивал шею, но всё сильнее отставал…
Когда стая опустилась на землю, к Журавлику подошел вожак и сказал:
– До Африки ты не долетишь. Ступай, Журавлик, к человеческому жилью. Только там твоё спасение. Оставайся в родных краях и жди нас весной. Стая поднялась в небо. Журавлик остался один. Ему было холодно и страшно.
Впереди блеснул огонёк. Это был огонёк человеческого жилья. В окно будто бы стукнули: то ли ветер ветку бросил, то ли показалось.
– Мама, там птица! – закричал мальчик.
– Если птица пришла к человеку, значит, ей плохо, – сказала мама.
Она осторожно открыла дверь. Послышались шаги: топ, топ, топ…
Журавлик вошёл в дом. В деревянном огромном гнезде человека горело маленькое жёлтое солнце. Журавлик увидел миску с едой, и ему захотелось есть. От пищи стало тепло, спокойно и Журавлик заснул. Наступила зима, но в доме было тепло и светло.

Однажды с улицы прибежал старший брат и позвал младшего:
– На дворе весной пахнет!
Мальчики целый день бросались снежками, а вечером у младшего поднялась температура.
Утром пришёл врач. Он сел возле больного и ласково сказал:
– А ну-ка покажи мне язык!
– Не покажу языка, – ответил больной. – Вы ложкой в рот полезете.
А врач и вправду держал за спиной ложку. Журавлик вышел из-за печки: кажется, другу мальчику требуется помощь!
Журавлик – щёлк! – и выхватил её.
А врач поглядел на Журавлика, очень удивился, а потом засмеялся и попросил больного:
– А ну-ка открывай рот пошире! Может, мы и без ложки обойдёмся.
Мальчик раскрыл рот и высунул язык.
– Молодой человек, вы ели снег! – Врач покачал головой. – У вас ангина.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Журавлик рос хуже других птенцов? Журавлик рос хуже других птенцов, потому что он меньше ел, меньше пил и меньше бегал.
2. Почему Журавлик остался на зиму в родных краях? Журавлик остался на зиму в родных краях, чтобы у него много сил.
3. Что сказала хозяйка дома, когда журавлик постучался в окно? Она сказаляа, что Журавлику нужна помощь.
4. Где жил Журавлик? Журавлик жил дома, в семье.
5. Почему заболел мальчик? Мальчик заболел, потому что он съел снег.
6. Как Журавлик помог мальчику? Журавлик схватил мальчика, чтобы он открыл рот.

Найдите в тексте антонимы к данным словам.
Большой-маленький, тяжёлый-легкий, больше-меньше, раньше-позже, тепло-холодно, день-ночь, темно-светло, выйти-прийти, проснуться-уснуть, заплакать-засмеятся.

Составь словосочетания.

Маленький птенец, уютное жильё, доброе сердце, большое гнездо, яркое солнце, доверчевый брат.

Из данных слов и словосочетаний составьте и запишите предложения.
1. Самый, маленький, самый, лёгкий, птенец, ветер, выхватить из гнезда, и бросить, в камыши.
Самого маленького, самого легкого птенца ветер выхватил из гнезда и бросил в камыши.
2. Когда, стая, опуститься, на землю, к Журавлику, подходить, вожак.
Когда стая опустилась на землю, к Журавлику подходит вожак.
3. Он, махать, крылья, изо всех сил, он, вытягивать, шею.
Он махал крыльями изо всех сил, он втягивал шею.
4. Женщина, осторожно, открыть, дверь.
Женщина осторожно открыла дверь.
5. Однажды, с улицы, прибежать, старший, брат.
Однажды с улицы пробежал старший брат.
6. Мальчик, раскрыть, рот, и высунуть, язык.
Мальчик раскрыл рот и высунул язык.

Домашнее задание «Журавлик. Часть 1» читать

«Ուսումնական գարուն»

  • Որտե՞ղ եք բնակվում։ Ես բնակվում եմ Նոր-նորք 4-րդ մասսիվ Աշոտ Հովհանիսյան 12․
  • Որտե՞ղ  է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ- գտնվում է նոր նորք,
    հրևվանւոթյամբ գտնվում է Ավան թաղամասը, և քանաքեռ-զեյթուն զանգվածը։
  • Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը: մոտավոր 1 ու կես ժամ։
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ: Նոր-Նորքի համայնքային այգի, Սուրբ Հարություն եկեղեցի, Աբովյան փողոց, Հաղթանակի կամար, Սուրբ Հարություն եկեղեցի, Գայի արձան, Հայկի Արձան, և Տորքանգեղի Հուշարձանը։
  • Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով։ Հրազդան գետը
  • Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ ոչմի
  • Ինչպիսի հարևա՞ն եք: շատ լավ, իրար օգնող և ուրախ
  • Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան: դա այն մարդիկն էն որոնք ապրումեն ձեզ կողքի, միշտ կոգնեն, և միշտ կաջաքցեն։
  • Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում: Ես չգիտեմ իմ հարևանների կյանքի պատմությունները, բայց իմ մայրիկի նախապապը գախթել է Արևմտյան հայաստանից։

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

Պատասխանել հարցերին ՝

  • Քանի՞ ճյուղից է բաղկացած հայկական էպոսը։ Թվարկե՛ք դրանք։
  • Ինչո՞ւ Ծովինարը համաձայնեց ամուսնանալ Բաղդադի Խալիֆի հետ։
  • Ո՞վ բերդն անվանեց Սասուն։
  • Փորձե՛ք մեկ բառով նկարագել Սանասարին։

Մխիթար սեբատտացի կրթհամալիրի 5.3 դասարան

Перейти к верхней панели